Կանադայում վթարի հետևանքով 14 հոկեիստ է զոհվել
Կանադայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 14 հոկեիստ է զոհվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,-այս մասին հաղորդել է Globe and Mail պարբերականը: Ավտոբուսը, որով հոկեիստները ուղեւորվում էին հերթական խաղին, Տիսդեյլ քաղաքում բախվել է բեռնատարին:
Ավտոբուսում գտնվել է 28 ուղևոր, որոնցից 14-ը մահացել են, մնացած ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կանադայի վարչապետն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին:«Ես չեմ կարող հասկանալ, թե հիմա ինչ են զգում ծնողները, և իմ սիրտը բոլոր տուժածների հետ է»,-գրել է նա իր «Թվիթեր»-ում:
Կանադայի հոկեյի ֆեդերացիան ևս ցավակցական ուղերձ է հղել դեպքի առնչությամբ: