Բաժիններ՝

էնն Հեթեուեյը գիրանում է նոր ֆիլմում խաղալու համար. Daily Mail

Ամերիկացի դերասանուհի էնն Հեթեուեյը պատմել է, որ ավելացնում է քաշը նոր ֆիլմում խաղալու համար: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

«Սատանան Prada է կրում» դրամայի 35-ամյա հերոսուհին հրապարակել է մարզասրահում իր մարզման տեսանյութը՝ հապացույց այն բանի, որ ավելորդ կիլոգրամներն իրեն հարկավոր են բացառապես նկարահանումների համար: Բացի այդ, Հեթեուեյը հոլովակին կից ուղերձ է թողել իր Instagram-ում՝ կանխատեսելով իր արտաքնի հետ կապված վրդովմունքը: «Ես հաջողությամբ քաշ եմ հավաքում նոր կինոդերի համար:

Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են առաջիկա ամիսներին ինձ ամոթանք տալ, ասում եմ, որ դա ձեր խնդիրն է, այլ ոչ թե իմ: Խաղաղություն բոլորին»,- գրել է դերասանուհին: Էնն Հեթեուեյն ամերիկացի դերասանուհի է, երգչուհի եւ պրոդյուսեր:

Նա «Էմմի», «Ոսկե գլոբուս», «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ», «BAFTA» եւ «Օսկար» մրցանակներով է պարգեւատրվել «Թշվառները» ֆիլմ-մյուզիքլում կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս