Բաժիններ՝

Արիա Սթարքը գանգատվել է մենակությունից

Բրիտանացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը խոստովանել է, որ իրեն շատ միայնակ է զգում կինոստուդիայում: Այդ մասին նա պատմել է TheFix պորտալին տված հարցազրույցում:

«Ես զգում եմ, որ իմ ընտանիքի հետ նորմալ շփվելու կարիք ունեմ, որովհետեւ կինոյի ինդուստրիայում երբեմն քեզ խիստ միայնակ ես զգում: Ուստի շատ լավ է, որ ես կարող եմ վերադառնալ ընտանիք եւ ապրել նորմալ կյանքով»,-հայտարարել է դերասանուհին:

Ուիլյամսն ընդգծել է, որ փորձում է ավելորդ ուշադրություն չհրավիրել իր վրա, որպեսզի շարունակի ապրել այն կյանքով, որին ինքը սովոր է:

20-ամյա Մեյսի Ուիլյամսը հայտնի է «Գահերի խաղը» ֆենթեզի սերիալով, որտեղ նա մարմնավորել է Արիա Սթարքին: Բացի այդ, դերասանուհին խաղացել է «Ջերմային հարված», «Ոսկի» եւ Նոր մուտանտներ» ֆիլմերում, ինչպես նաեւ «Դոկտոր Ովը» սերիալում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30