«Ղոջի աղբյուր»-ում մեքենան մերկասառույցի պատճառով չի կարողացել շարունակել ճանապարհը․ փրկարարները 15 ուղևորի դուրս են բերել
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/meqena.jpg)
Ապրիլի 4-ին` ժամը 01:29-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին՝ «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում, ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Ford Transit» մակնիշի II O 385 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված (15 ուղևոր):