«Ռեալի» 19-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ Մեսսին լավագույնն է, իսկ հետո բացատրություն է տվել սոցցանցերում
Մադրիդի «Ռեալի» 19-ամյա ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեն, ով այժմ վարձավճարով խաղում է «Դեպորտիվոյում», հարցազրույցում նշել է, որ իրեն դուր է գալիս կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:
Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի. այս հարցին նա պատասխանել է, որ ընտրում է Մեսսիին:
Հարցազրույցից կարճ ժամանակ անց Վալվերդեն բացատրություն է տվել սոցցանցերում՝ նշելով, որ պարզապես կատակել է:
– Ես ուզում եմ բացատրություն տալ, այսօր սխալմունք է տեղի ունեցել: Իմ խոսքերը Ռոնալդուի և Մեսսիի մասին պարզապես կատակ էին: Ես մադրիդիստա եմ և միշտ սատարում եմ Ռոնալդուին:
Սիրարփի Աղաբաբյան