Դե Խեան խնդրել է վաճառել իրեն «Ռեալին»
«Կարմիր սատանաների» դարպասապահը ցանկանում է հեռանալ Մանչեսթերից:
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան պլանավորում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Ինչպես հաղորդում է Sportslens-ը, 27-ամյա ֆուտբոլիստը խնդրել է «Կարմիր սատանաների» ղեկավարությանը բաց թողնել իրեն:
Նշենք, որ Դե Խեայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կլրանա միայն 1.5 տարի հետ: «Ռեալն» արդեն վաղուց է ընկած իսպանացի դարպասապահի հետևից, բայց «սատանաները» մտադիր չեն բաց թողնել Դե Խեային:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան անցկացրել է 30 խաղ և բաց է թողել 23 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը