Երևան-Սևան ավտոճանապարհին` թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա
Մարտի 21-ին՝ ժամը 11:38, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին, մարվել՝ 12։27-ին:
Երևան-Սևան ավտոճանապարհին` թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել է «Toyota Corolla» մակնիշի 19 SO 760 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մինչ աշխատանքների ավարտը ՃՈ աշխատակիցներն անվտանգության նկատառումներից ելնելով ավտոճանապարհը երկկողմանի փակել են և իրականացրել հերթապահություն: