Բաժիններ՝

ԱՄՆ-ը պլանավորում է գերձայնային զենք փորձարկել 2019 թվականին

Պենտագոնը հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում գերձայնային տեխնոլոգիաների բնագավառում: Նման տեսակի զենքի փորձնական թռիչքները կսկսվեն 2019 թվականին։

«Մենք հասկանում ենք, որ մրցում ենք այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Ռուսաստանն ու Չինաստանը»,- հայտարարել է Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության (DARPA) ղեկավար Սթիվեն Ուոքերը: Նա նշել է, որ գերատեսչությունը տակավին աշնանը խնդրել է ավելացնել գերձայնային տեխնոլոգիաների բնագավառում կատարվող հետազոտությունների բյուջեն:

Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Դաշնային ժողովի առջեւ, հայտարարել է «Ավանգարդ» համակարգի ստեղծման մասին, որն ընդունակ է թռիչքներ կատարել գերձայնային արագությամբ, որը Մախի թիվը գերազանցում է ավելի քան 20 անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս