Հրաչյա Ռոստոմյանը խախտե՞լ է Սահմանադրությունը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պարզվում է, անցած տարի զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Դա է վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը։ Մասնավորապես՝ եկամուտների բաժնում հստակ նշված է, որ Ռոստոմյանը ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 5.34 մլն դրամ։

Մինչդեռ Հայաստանում Սահմանադրությամբ պատգամավորներին, նախարարներին, դատավորներին և այլ պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Թե կոնկրետ ի՞նչ տեսակի գործունեության մասին է խոսքը, հայտարարագրում նշված չէ։

Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ Ռոստոմյանն անցած տարի 18 մլն դրամով վաճառել է իր TOYOTA LAND CRUISER 200 4.0 մակնիշի ավտոմեքենան։ Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նոր ավտոմեքենա նախարարը ձեռք չի բերել։

Ռոստոմյանի կուտակած դրամական միջոցները տարվա ընթացքում ավելացել են, այսպես՝ տարվա սկզբին առկա 4 մլն դրամը տարվա վերջում դարձել է 5.4 մլն դրամ, իսկ 12 հազար դոլարը՝ 24.5 հազար։

Նախարարի տարեկան եկամուտները գերազանցել են 31 մլն դրամը, որից 6.8 մլն դրամն աշխատավարձ է, 5.34 մլն դրամը, ինչպես նշեցինք, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, 18 մլն դրամը գույքի օտարումից ստացվածն է, 1.5 մլն դրամը՝ վարձակալությունից ստացված գումարը։

Տեսանյութեր

Լրահոս