Շվեյցարիայում մշակել են մտքի ուժով կառավարվող ձեռքի արտակմախք
Լոզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագետներն ստեղծել են ձեռքի արտակմախք, որը կառավարվում է մտքի ուժով: Այս գյուտը կոչված է թեթեւացնելու հաշմանդամների կյանքը:
Ապարատում կիրառված «ուղեղ-համակարգիչ» տեխնոլոգիան մաշկի տակ էլեկտրոդների ներընտելացում չի պահանջում: Դրանք տեղակայված են սաղավարտին, որը լողանալու ռետինե գլխարկ է հիշեցնում: Կառուցվածքը ծանրաբեռնված չէսարքերով, պարզ է օգտագործման մեջ եւ հարմար՝ տեղափոխման գործում: Արտակմախքը տեղակայվում է մի քանի րոպեում:
Գիտնականներն արձանագրել են, որ մի ձեռքի վրա տեղակայված ապարատը մտքով կառավարելիս ակտիվանում են նաեւ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մյուս ձեռքի աշխատանքի համար: Ինչպես իր կայքում նշել է EPFL-ն, ապարատը հեշտ է հարմարեցնել տարբեր կատգորիաների հիվանդների համար: Մասնավորապես, անդամալույծ մարդկանց համար նախատեսված է աչքերի շարժումով արտակմախքի կառավաման հնարավորություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: