Թուրքիան ԱՄՆ-ին նախազգուշացրել էր քրդերի դեմ գործողության մասին. Պենտագոն
Թուրքիան ԱՄՆ-ին վաղօրոք հայտնել էր, որ պլանավորում է Սիրիայի հյուսիսում ավիահարձակումներ կատարել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայից քրդերի դեմ, որոնց աջակցում է Վաշինգտոն: Հունվարի 22-ին այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։
«Թուրքիան անկեղծ էր: Նրանք մեզ նախազգուշացրել էին, նախքան օդուժն ուղարկելը եւ դա անելը, խորհրդակցել էին մեզ հետ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը, հունվարի 21-ին որի խոսքից մեջբերում է անում Reuters գործակալությունը: «Եվ այժմ մենք աշխատում ենք այն բանի վրա, թե այնուհետեւ ինչպես գործենք: Մենք դա կորոշենք»,- հավաստիացրել է նախարարը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինի շրջանում, որտեղ բնակվում են շուրջ 1,5 միլիոն սիրիացի քրդեր, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» եւ «Դեմոկրատական միություն» կուսակցության ջոկատների քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը