Բաժիններ՝

Մխիթարյանի տրանսֆերին մնացել է մեկ քայլ

Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությունն արդեն գրեթե կասկածներ չի հարուցում, իսկ անգլիական մամուլն էլ արդեն որոշում է, թե ինչ համարով կխաղա հայ կիսապաշտպանը:

Սկզբում նշվում էր, որ Սանչես-Մխիթարյան փոփոխությունը տեղի չի ունենում, քանի որ հայ կիսապաշտպանը չի համաձայնեցնում պայմանագրի մանրամասները: Սակայն, մեկ օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան: Ըստ լոնդոնյան ակումբին մոտ կանգնած լրագրողների՝ նոր թիմում Մխիթարյանը կստանա շաբաթական 130 հազար ֆունտ: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլոն նշել էր, որ Մխիթարյանի աշխատավարձը չպետք է զիջի Սանչեսի աշխատավարձին:

London Evening Standard-ի տեղեկություններով՝ Մխիթարյանի տրանսֆերի կայացմանը մնացել է մեկ քայլ: Բանն այն է, որ լոնդոնյան ակումբը, բացի Մխիթարյանից, պահանջում է նաև 10 մլն ֆունտ: Այս որոշումն ակումբը կայացրել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել Մխիթարյանի աշխատավարձի չափը:

Եթե մանչեսթերյան կողմը համաձայնի 10 մլն հավելավճարին, ապա Մխիթարյանն ու Սանչեսը մի քանի ժամվա ընթացքում կփոխվեն տեղերով:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս