«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող է փնտրում և դիտարկում է Սանչեսին, Վարդիին և Չիչարիտոյին
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ստորագրել հարձակվողի:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ Զլատան Իբրահիմովիչի վատ մարզավիճակի պատճառով Ռոմելու Լուկակուն չունի արժանի փոխարինող հարձակման կենտրոնում: Մարկուս Ռեշֆորդին և Անտոնի Մարսիալին նա դիտարկում է՝ որպես եզրային ֆուտբոլիստներ:
Ակումբն արդեն նախնական հարցում կատարել է Ալեքսիս Սանչեսի, Ջեյմի Վարդիի և Չիչարիտոյի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ: Տվյալ պահին երեքից ամենաթանկը Ջեյմի Վարդին է: Եթե «Լեսթերը» համաձայնի նրան վաճառել, ապա՝ մոտ 35 մլն ֆունտով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոուրինիոն պատրաստ է փոխանակել Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը