Մեյը նշել է Բրիտանիայի համար գերակա թեման Brexit-ի շուրջը բանակցություններում
Մեծ Բրիտանիայի ֆինանսական հատվածը եւ դրա աշխատատեղերը գերակայություն են Եվրամիության հետ Brexit-ի շուրջը բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 11-ին բանկիրների հետ կայացած հանդիպման ընթացքում. նրա խոսքը բերված է վարչապետի ներկայացուցչի՝ միջոցառումից հետո տարածված հաղորդագրության մեջ:
Կառավարության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պլանավորում են մինչեւ մարտի վերջը Բրյուսելի հետ համաձայնության գալ Brexit-ից հետո անցումային շրջանի պայմանների շուրջը: Հաղորդագրության մեջ հավելվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է «սպասարկյալների եւ հարկատուների շահերը դնել Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ ապագա կարգավորիչ հարաբերությունների շուրջը բանակցությունների կենտրոնում»:
Ֆինանսական հատվածի ապագայի քննարկմանը մասնակցել են այնպիսի բանկերի ղեկավարներ, ինչպիսիք են Goldman Sachs-ը, HSBC-ն, UBS-ը եւ այլ ֆինանսական կազմակարպություններ:
2016 – 2017 ֆինանսական տարվա արդյունքներով՝ բրիտանական բանկային հատվածը, որտեղ զբաղված է ավելի քան մեկ միլիոն մարդ, երկրի բյուջե է մուծել 72 միլիարդ ֆունտ ստեռլինգի հարկեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: