Բաժիններ՝

Ռոհինգյաների ճգնաժամը 2018 թվականին

Մյանմարը լքած շուրջ 650 հազար փախստականների մեծ մասը ներկայումս գտնվում է ծայրահեղ ծանր պայմաններում՝ չունենալով ապաստան և բավարար սննունդ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Մյանմարից վերջին չորս ամիսներին բռնաճնշումների արդյունքում փախուստի դիմած շուրջ 650 հազար ռոհինգյա փախստականների մեծ մասը չունի ձմեռվա ամսիների համար անհրաժեշտ կացարաններ, իսկ սննդամթերքի և օգնության տրամադրումը դանդաղ է կազմակերպվում:

Համաշխարհային Պարենի ծրագիրը ավելի քան 20 հազար տոննա բրինձ է մատակարարել շուրջ 185 հազար տեղահանված ընտանիքների, սակայն այնբավարար չէ:

«Մենք աշխատում ենք մեծացնել չորսից վեց անդամներից բաղկացած ընտանիքներին հատկացվող սննդի չափը: Ութ և ավելի անդամներ ունեցող ընտանիքներին նույնպես կտրվի կրկնակի քանակի սնունդ: Մենք պետք է կարողանանք լուծել բոլոր այն մարդկանց կարիքները, ովքեր քաղցած են, քանի որ չեն ընդունում բավարար սնունդ», – ասում է Համաշխարհային Պարենի ծրագրի ներկյացուցիչ Շելի Թհարկալը:

Բժիշկներ առանց սահմանների միջազգային կազմակերպության վերջերս հրապարակած հետազոտության համաձայն՝ Մյանմարի բռաճնշումների և հալածանքների ընթացքում զոհվել է առնվազն 6,700 ռոհինգյա մահմեդական: Ըստ արբանյակների օգնությամբ ստացված լուսանկարների՝ միայն նոյեմբեր ամսին ավելի քան 40 գյուղ է դատարկվել, իսկ ընդհանուր թվով՝ 354 գյուղ:

Մարդասիրական ճգնաժամի փորձառու մասնագետների գերակշռող մասը հաստատում են ներկայացված փաստերը: Դեկտեմբեր ամսվա դրությամբ՝ ճամբարներում փախստականների ընդհանուր թիվը հասնում է 860.000-ի:

Մյանմարի իշխանությունները չէին ընդունում փոքրամասնություն կազմող ռոհինգյա մահմեդականների դեմ իրականացված բռնաճնշումների մասին պնդումները:

Թեև դեռ պարզ չէ, թե երբ երկիրը լքած ռոհինգյաները կկարողանան անվտանգ վերադառնալ Մյանմար, փախստականների ճամբարներում մարդասիրական ճգնաժամը, հավանաբար, կշարունակվի 2018 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս