Բաժիններ՝

«Բացարձակ չենք ունեցել և դժվար էլ ունենանք». Էդվարդ Միլիտոնյանն ամփոփում է անցնող գրական տարին

Թվերն ավելի շատ են խոսում, քան բառերը: Հետևաբար՝ անցնող տարվա ընթացքում Գրողների միությունում 150-ից ավելի միջոցառումներ են կազմակերպվել: Գրական հարցերը բոլորի աչքի առջև են, որովհետև մենք ունենք մամուլ, որտեղ արտացոլվում է մեր աշխատանքը, ընդհուպ՝ մինչև ամեն շաբաթվա կատարած աշխատանքի կտրվածքով. ամփոփելով անցնող տարին՝ հայտարարում է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելում.

«2017 թվականը, թող պրոզաիկ չհնչի, բուռն տարի է եղել մեր ստեղծագործական միության համար՝ կազմակերպվել են մի շարք լայնամասշտաբ միջոցառումներ, որից առաջին հերթին՝ ուզում եմ շեշտել Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովը Ծաղկաձորում և Երևանում: Թարգմանական գրականություն պլենում նույնպես եղավ անցնող տարում, որի ընթացքում քննարկվեց՝ ի՞նչը թարգմանել, ինչպե՞ս պետք է գործի այդ մեխանիզմը, ի՞նչը պետք է արժանացնել հրատարակման պետական միջոցներին, ո՞րը՝ Գրողների միությանը, ո՞րը մասնավոր հրատարակություններին, և այլն»:

Ամենամեծագույն խնդիրը, ըստ բանախոսի, եղել և մնում է ժամանակակից հայ գրողին թարգմանելու և միջազգային հարթակներում հանրահռչակելու հարցը. «Մանկապատանեկան գրականության համաշխարհային մասշտաբով ամենաբարձր հարթակն Անդերսենի անվան համաշխարհային մրցանակաբաշխությունն է, որի հայաստանյան գրասենյակն իմ գրականությունն ընդգրկել էր մրցանակաբաշխության կազմի մեջ: Գրողների միությունն ունի թվով տասը մրցանակաբաշխություն, որի նպատակը հանրության ուշադրության սևեռումն է ժամանակակից գրականությանը»,- նկատում է բանախոսը:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք վերջին տարիներին համաշխարհային գրականության հարթակներում հնչել է որևէ ժամանակակից հայ գրողի անուն, Էդ. Միլիտոնյանը պատասխանում է.

Կարդացեք նաև

«Բացարձակ չենք ունեցել և դժվար էլ ունենանք, քանզի հայ գրողների գրքերը, որոնք պետք է թարգմանվեին աշխարհի մի շարք լեզուներով, դրա հնարավորությունը մենք չենք ունեցել: Դա արտասահմանյան հրատարակչությունները պետք է տպագրեն և տարածեն, և այլն, իսկ նրանց հետ կապեր հաստատելը ևս Գրողների միության գործառույթների մեջ չի մտնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս