Զենքի հափշտակություն Արցախում. կան ձերբակալվածներ
Դեկտեմբերի 15-ի ժամը 16:00-ից մինչև 16-ի ժամը 12:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, ապակին ջարդելու եղանակով մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրաշի 3-րդ փակուղու N տուն և հափշտակել տանտիրոջ` 1944թ. ծնված Բ. Ե-ին պատկանող «ՍԻԼՄԱ» մոդելի երկփողանի ողորկափող, «ՏՈԶ» մոդելի ակոսափող և 1 օդամղիչ հրացանները:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ, Ստեփանակերտի քաղաքային վարչության և ՀՀ ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Ստեփանակերտի քաղաքային վարչության բերման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ 1960թ. ծնված Ռ. Ս-ն և 1964թ. ծնված Ս. Ա-ն, ովքեր խոստովանել են, որ նշված զենքերը հափշտակել են իրենք: