Այսուհետ հնարավոր է համալրել Արդշինբանկի հաշիվները EasyWallet-ի միջոցով

Արդշինբանկը հայտարարում է, որ այսուհետ EasyWallet-ի էլեկտրոնային դրամապանակի միջոցով հնարավոր է համալրել Արդշինբանկում սպասարկվող բանկային հաշիվները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները:

Գործարքները հասանելի են շուրջօրյա և իրականացվում են ժամանակի իրական ռեժիմում:

Համալրման նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը` 200,000 ՀՀ դրամ: Գործարքի առավելագույն միջնորդավճարը կկազմի 500 ՀՀ դրամ:

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ» և «Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը»: Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

Տեսանյութեր

Լրահոս