Բաժիններ՝

Հունաստանում համընդհանուր գործադուլ է սկսվել խնայողության խիստ միջոցների դեմ

Հունաստանի պետական եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցները 24-ժամյա համընդհանուր գործադուլ են սկսել: Այդ մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է AP գործակալությունը:

Բողոքի մասնակիցները դժգոհություն են հայտնում խնայողության խիստ միջոցներից, որոնք Հունաստանի կառավարության կողմից սահմանվել են միջազգային վարկատուների ճնշման ներքո: Սպասվում է, որ գործադուլին, մասնավորապես, կմիանան հասարակական տրանսպորտի համակարգի աշխատողները, ինչի հետեւանքով, մասնավորապես, չեղարկվել են մի քանի ավիաչվերթներ եւ լաստանավերի ուղերթեր, որոնք երթեւեկում են հունական կղզիների միջեւ:

Նաեւ գործադուլին մասնակցում են պետական հաստատությունների, առողջապահության ծառայությունների աշխատողները: Հիվանդանոցներում ցուցաբերվելու է միայն անհետաձգելի օգնություն: ԶԼՄ-ների աշխատողները եւ ուսուցիչները նույնպես մտադիր են միանալ գործադուլին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս