Բաժիններ՝

Պետությունը տարածք է հատկացնում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի հետագա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունեց «Անշարժ գույք հետ վերցնելու, տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու և շարժական գույք նվիրելու մասին» որոշում: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Տերյանի փողոցում գտնվող տարածքը հետ վերցնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից և անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2037 թ. դեկտեմբերի 31-ը տրամադրել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին»,-  ասաց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031