Բաժիններ՝

Իսրայելն անորոշ ժամանակով փակել է Գազայի հատվածի հետ սահմանի բոլոր հսկիչ անցակետերը

Իսրայելը դեկտեմբերի 14-ից անորոշ ժամանակով փակել է Գազայի հատվածի հետ սահմանի բոլոր անցումները անվտանգության բնագավառի իրավիճակի պատճառով: Այս մասին ասված է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Անվտանգության բնագավառում տեղի ունեցած իրադարձությունների կապաւցությամբ եւ անվտանգության բնագավառի իրադրությանը տրված գնահատմանը համապատասխան «Քերեմ Շալոմ» սահմանային անցումն ապրանքների համար եւ «Էրեզ» սահմանային անցումը մարդկանց համար փակ կլինեն սկսած դեկտեմբերի 14-ից»,- ասված է փաստաղթղում: Վերջին երեք օրը Գազայի հատվածից արմատականներն ամեն օր Իսրայելը հրթիռակոծումների են ենթարկում:

Այսպես, դեկտեմբերի 13-ի երեկոյան առնվազն երեք հրթիռներ են արձակվել հրեական պետության վրա, դրանցից երկուսը կալանվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, երրորդը պայթել է Էշկոլ տարածաշրջանային խորհրդի տարածքի անբնակ վայրում, որը սահմանակից է Պաղեստինի ծովամերձ միջատարածքին:

Ի պատասխան իսրայելական բանակը դեկտեմբերի լույս 14-ի գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման երեք օբյեկտների, ինչի մասին հայտնել է Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչը:

Հաղորդագրությման մեջ նշված է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալների զինապահեստներին եւ վարժանքների կենտրոններին հարվածներ հասցելու համար օգտագործվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի հնարավորությունները: Իսրայելի տարածքի հրթիռակոծումները հաճախացել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ-ի արած հայտարարությունից հետո, նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս