Հայտնի է թուլամտության գլխավոր պատճառը
Միզանյութի կուտակումը բջիջներում եւ հյուսվածքներում կարող է անուղղելի վնաս հասցնել գլխուղեղին, ինչը պարզել է գիտնականների միջազգային խումբը՝ Մանչեսթրի համալսարանից (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Գերտ Քուպերի ղեկավարությամբ:
Աշխատությունը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում։ Հետազոտողները պարզել են, որ ուղեղում միզանյութի պարունակությունն ուղղակիորեն կապված է Գենթինգթոնի համախտանիշի՝ ծերունական թուլամտության յոթ հիմնական տիպերից մեկի հետ:
Քուպերի խոսքով՝ գիտնականների հայտնագործությունն, ամբողջությամբ վերցված, կիրառելի է դեմենցիայի բոլոր տեսակների նկատմամբ: Միզանյութը քիմիական միացություն է, որն օրգանիզմում առաջանում է մինչեւ ամինաթթուներ սպիտակուցների տրոհման հետեւանքով:
Այդ գործընթացը հանգեցնում է թունավոր ամոնիակի առաջացման, որն առանձնապես վտանգավոր է ուղեղի համար: Լյարդում ամոնիակը կերպափոխվում է միզանյութի, այնտեղից մտնում արյուն, շրջանառում օրգանիզմում եւ երիկամներով դուրս է բերվում ֆիլտրացման գործընթացում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: