
Արմավիրի մարզում ավտովթարի պատճառով հոսպիտալացված 10 անձից 3-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում այսօր` վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանցից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը` միջին ծանրության: Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները: Ծանր դեպք չունենք»,– մանրամասնեցին նախարարությունից:
Այսօր առավոտյան Արմավիրի մարզում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազելը»։ Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: