
Վթարային ջրանջատում` Երևանի Կենտրոնում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Տերյան 66 հասցեում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 11.00-24.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Զաքյան, Վ. Սարգսյան, Դեղատան, Բուզանդի, Ամիրյան փողոցների, Թումանյան 27, 27ա, 29, Մաշտոցի 38, 40, 42, Հին Երևանցու 47ա, Պուշկինի 38, Խորենացի 1-29, Ագաթանգեղոսի 7 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: