Թուրք հաքերները կոտրել են Իսրայելի տիեզերական գործակալության կայքը
«Aslan Neferler» անվամբ թուրքական հաքերային խումբը կոտրել է Իսրայելի տիեզերական գործակալության (ISA) կայքը։
Ըստ թուրքական Yeniakit կայքի՝ դրա հետևանքով արգելափակվել մուտքը դեպի կայք։
Թուրքական աղբյուրը տեղի ունեցածը կապում է, Թրամփի կողմից,Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ, որը դատապարտել էր պաշտոնական Անկարան։
Նշվում է, որ թուրք հաքերները կիբերհարձակում են գործել նաև ամերիկյան կայքերի վրա։
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։