#ՀենոԴուխով. Ֆեյսբուքյան ակցիա՝ ի աջակցություն Մխիթարյանի
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում անգլիական ակումբի կազմում: Մի քանի ոչ վստահ ելույթներից հետո մանչեսթերյան ակումբի մարզիչը որոշել է հայտացուցակից դուրս թողնել հայ ֆուտբոլիստին:
Մխիթարյանին աջակցելու համար ֆեյսբուքյան օգտատերերը սկսել են ակցիա: Նախաձեռնությունը սկսել է բլոգեր Տիգրան Քոչարյանը:
Օգտատերերը տարածում են լուսանկարներ և գրառումներ #ՀենոԴուխով հեշթեգով: Ակցիան մեծ տարածում է ստացել սոցցանցում, որին միացել են թե՛ հայ ֆուտբոլիստներ, թե՛ հայտնի ֆեյսբուքյան օգտատերեր, և թե՛ մարզական պարբերականներ:
Սիրարփի Աղաբաբյան