ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ կքննարկի համագործակցությունը Սև ծովում
ՆԱՏՕ-ն դեկտեմբերի 6-ին կայանալիք նախարարական հանդիպմանը Վրաստանի հետ կքննարկի Սեւ ծովում համագործակցության ամրապնդումը՝ կապված անվտանգության իրադրության հետ: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները հերթական նիստը կանցկացնեն դեկտեմբերի 5-ին եւ 6-ին: Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը պլանավորված է դեկտեմբերի 6-ին: «Մենք կքննարկենք այն բնագավառները, որոնցում մենք կարող ենք համագործակցել էլ ավելի սերտորեն, այդ թվում՝ Սեւ ծովի անվտանգության հարցում»,-լրագրողներին ասել է Ստոլտենբերգը՝ ներկայացնելով առաջիկա նիստի օրակարգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: