Բաժիններ՝

Բերանում 459 ձողիկ տեղավորած հնդիկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Հնդիկ Մանոջ Քումար Մահարանան կարողացել է ռեկորդային քանակությամբ՝ խմելու համար պլաստիկե ձողիկներ պահել բերանում: Այս մասին հայտնել է UPI-ն:

Օրիսայի նահանգի 23-ամյա բնակիչը բերանն է վերցրել 459 ձողիկ, իսկ այնուհետեւ տասը վայրկյանի ընթացքում դրանք կախված վիճակում պահել առանց ձեռքերի օգնության: Մահարանան 59 ձողիկ ավելի է բարձրացրել, քան բրիտանացի Սայմոն Էլմորը, որին ավելի վաղ պատկանում էր այդ ռեկորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս