Անմարդկային վերաբերմունք «Սանիտեք»-ում. վերադասը հարվածել է կին աշխատողներից մեկին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանում աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցները ղեկավարության կողմից պարբերաբար անմարդկային վերաբերմունքի են արժանանում:

«Սանիտեք»-ի ղեկավարությունն աշխատակիցների հետ խոսում է վիրավորական արտահայտություններով, անգամ եղել է դեպք, երբ կին աշխատակիցներից մեկին հարվածել է վերադասը:

Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակառակ աշխատակիցներին 500 դոլար աշխատավարձ վճարելու խոստմանը, տվել են ամսական 105 հազար դրամ՝ միաժամանակ ավելացնելով նրանց կողմից սպասարկվող տարածքի չափը: Իսկ ովքեր բողոքել են աշխատավարձի չափից, պարզապես ազատել են աշխատանքից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս