Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաջորդ մրցակիցը հայտնի է

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաջորդ մրցակիցը Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությունում հայտնի է:

Վիճակահանության արդյունքում «կարմիր սատանաները» կմրցեն «Բրիսթոլ Սիթի»-ի հետ: Խաղը կկայանա դեկտեմբերի 19-ին:

Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գերազանցեց «Սուոնս Սիթի»-ին՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով այս թիմի դարպասը: Դուբլ ձևակերպեց Ջեսի Լինգարդը, ով նաև ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս