ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար Մեշկովը նշանակվել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Ալեքսեյ Մեշկովին նշանակել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան: Համապատասխան հրամանագիրը ոկտեմբերի 23-ին հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է անելով ՏԱՍՍ-ը:
«Ալեքսեյ Յուրեւիչ Մեշկովին նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան»,-ասված է փաստաթղթում: Հոկտեմբերի 23-ին ավելի վաղ ՌԴ նախագահը Ալեքսեյ Մեշկովին ազատել էր ՌԴ ԱԳ փոխնախարարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել Ալեքսանդր Պանկինին: