Գեղարքունիքի մարզում նշանակվել են համայնքի ղեկավարի և ավագանու հերթական ընտրություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի համապատասխան որոշմամբ՝ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի ﬕ շարք համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի և ավագանու հերթական ընտրությունները:
Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազﬕց, համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Ձորագյուղ, Ծովինար, Գեղաքար, Շողակաթ, Ճամբարակ, Գեղամասար և Վարդենիս համայնքներում: Ավագանու ընտրություններ կկայանան Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Սարուխան, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Ծովինար համայնքներում:
Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար և Շողակաթ համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները կկայանան առաջին անգամ, որոնցում ﬕավորված են լինելու նախկին ﬕ շարք համայնքներ: Վարդենիս համայնքի կազմում համայնքի ղեկավար են ընտրելու Վարդենիս քաղաքի, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք գյուղերի, Ճամբարակ համայնքի կազմում՝ Ճամբարակ քաղաքի, Անտառաﬔջ, Ձորավանք, Դպրաբակ, Կալավան, Այգուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Վահան, Աղբերք գյուղերի, Շողակաթ համայնքի կազմում՝ Շորժա, Արդանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Դրախտիկ գյուղերի, Գեղամասար հայանքի կազմում՝ Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Փոքր Մասրիկ, Տրետուք, Կուտական, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ջաղացաձոր, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ գյուղերի ընտրողները:
Խոսրով Խլղաթյան