Բաժիններ՝

Մեկնարկել է Tesla Model 3 էլեկտրամեքենայի արտադրությունը

SpaceX ընկերության հիմնադիր, կանադա-ամերիկացի գործարար, ճարատարագետ և գյուտարար, էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն արդեն անցել է Model 3 էլեկտրամեքենայի զանգվածային արտադրությանը:

Երկար սպասված բյուջետային Tesla Model 3 էլեկտրամեքենայի զանգվածային արտադրությունն արդեն իրականություն է:

Tesla ընկերությունը մինչև տարեվերջ պատրաստվում է արտադրել Model 3 տեսակի 20 հազար էլեկտրամեքենա:

Առայսօր 35 հազար դոլար արժողությամբ Tesla Model 3-ը ձեռք բերելու 500 հազար հայտ է ներկայացվել, սակայն նախնական պատվերների մեծ թվի պատճառով՝ գնորդները կկարողանան վայելել իրենց Model 3 էլեկտրամոբիլը 2018 թվականից ոչ շուտ:

Model 3 էլեկտրամեքենայի առաջին 30 երջանիկ սեփականատերերը Tesla ընկերության աշխատակիցներն են: Տեսլա ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասկը անձամբ է փոխանցել նրանց ապագա էլեկտրամեքենայի բանալիները:

Թեեւ Tesla Model 3-ի բոլոր տեխնիկական առանձնահատկությունները մինչ այժմ չեն բացահայտվել, հայտնի է, որ մեկ լիցքավորմամբ Model 3-ը կկարողանա անցնել մոտ 500 կմ ճանապարհ:

Մեքենան լիցքավորելու համար վարորդները կարող են օգտվել Supercharger լիցքավորման կայաններից:

Tesla Model 3-ը 100 կմ/ժ արագություն կկարողանա զարգացնել ընդամենը 6 վայրկյանում:

Բեռնախցիկները տեղակայված են էլեկտրամեքենայի առջևի և հետևի մասերում, քանի որ այն չունի ավանդական ներքին այրման շարժիչ:

Model 3-ը նախատեսված է մինչև 5 ողևորի փոխադրման համար:

Ըստ կանխատեսումների՝ էլեկտրամբիլը կունենա մի քանի տարբերակ, որի մանրամասները հայտնի կլինի մոտ ապագայում:

Նշենք նաև, որ Tesla ընկերության ապագան մեծապես կախված է Model 3 էլեկտրամոբիլի կոմերցիոն հաջողությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս