Բաժիններ՝

Ովքեր են ստացել արևային էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիաներ

2017թ. հուլիսի 21-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրել է արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության 11 լիցենզիաներ: Այս տեղակայվող հզորությունների ընդհանուր գումարը 9984.2 կՎտ է:

Արևային էլեկտրաէներգիա արտադրելու իրավունք ստացել են «Ինվեսթմընթ Մեդիա Գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)», «Քլին Էներջի», «Է Ա Գ», «ԱՅ ԹԻ ՍԻ», «Ռեպ Քառ», «Ռապիդա» ինտերակտիվ համակարգ», «Սոլար Փրոդակշն», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Սոլ Էներջի», «Ջիէյչ Էներջի» և «Ինտեր Ա.Կ.Վ.Ա» ընկերությունները:

Ուշագրավ է, որ դրանցից մի քանիսը միայնվերջերս են ստեղծվել, օրինակ` «Քլին Էներջին» և «Սոլար Փրոդակշնը» հիմնադրվել են անցած տարի, իսկ «Սոլ Էներջի», «Ջիէյչ Էներջի» ընկերությունները` այս տարի: Ընդ որում` վերջին երկուսն էլ հիմնադրվել են նույն օրը` հունիսի 12-ին, և երկուսի հիմնադիրներն էլ, ըստ պետական ռեգիստրի կայքի, կանայք են` Մարինե Սանոյան և Աիդա Վարդանյան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս