Բաժիններ՝

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները տեղի կունենան բարձրացված անվտանգության ռեժիմում

Վենեսուելայի իշխանություններն անվտանգության բարձրացված միջոցներ կձեռնարկեն Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) ընտրություններում կարգի ապահովման համար: Հուլիսի 19-ին այս մասին հայտնել է Ազգային ընտրական խորհրդի (ԱԸԽ) ղեկավար Տիբիսայ Լուսենան Venezuela de Televisiցn հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ մասնավորապես, որոշում է ընդունվել քվերարկության համար 750 կետեր տեղափոխել ավելի հանգիստ շրջաններ, ինչպես նաեւ «(կետերի շուրջն) անվտանգության պարագիծն ընդլայնել մինչեւ 500 մետր»:

Տեղամասերի մի մասը կփակվի: Ինչպես նշել է ԱԸԽ-ի ղեկավարը, ոչ անվտաննգ շրջանների բնակիչները կարող են քվեարկել իրենց մունիցիպալիտետի ցանկացած այլ կետում կամ Կարակասի կենտրոնական տեղամասում: Սահմանադրական ասամբեայի ընտրությունները, որը կարող է բարենորոգել պետական կառավարման համակարգը եւ փոխել Վենեսուելայի հիմնական օրենքը, նշանակված են հուլիսի 30-ին:

Այս մարմնի գումարման մասին հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշումը, ընդ որում առանց նախնական հանրաքվե անցակացնելու, բողոքներ Է հարուցել խորհրդարանը վերահսկող ընդդիմության եւ Գլխավոր դատախազության կողմից եւ հանգեցրել երկրի իրադրության սրման:

Ապրիլի սկզբից հանրապետությունում ընթանում են բողոքի՝ վերջին տարիներին ամենախոշոր ակցիաները գործադիր իշխանության դեմ: Դրանց համար առիթ են ծառայել Գերագույն դատարանի վճիռները, որոնք ընդլայնում են նախագահի լիազորությունները եւ սահմանափակում խորհրդարանի գործառույթները: Այդ ընթացքում զոհվել է ավելի քան 90 մարդ, տուժել՝ շուրջ 1,5 հազարը, մի քանի հազարը հայտնվել է կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս