Բաժիններ՝

Արցախի ոստիկանության պետը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին

ԱՀ ոստիկանությունում ամփոփվել է քրեական հետախուզության վարչության ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեությունը։

ԱՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությունը ղեկավարում էր ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Խորհրդակցությանը հիմնական զեկույցով հանդես է եկել քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը։

ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը կանոնակարգում է հանցագործությունների կանխարգելման և արձանագրված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ԱՀ ոստիկանության պետը, ըստ ոլորտների վերլուծելով ընդհանուր հանցագործությունների շարժը, պահանջել է ակտիվացնել չբացահայտված բոլոր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Բավարար գնահատելով ոստիկանության քրեական հետախուզության վարչության 2017 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ ծառայողական գործունեությունը՝ ոստիկանության պետն անչափահասների շրջանում իրականացվող դաստիարակչական աշխատանքների ակտիվացման¸ նախկինում դատված անձանց կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ իրականացվող աշխատանքների կազմակերպման ուղղությամբ մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին։

«Վերլուծեք հանցագործություն ծնող պատճառներն ու պայմանները և նոր միայն իրականացրեք նպատակային կանխարգելիչ աշխատանքներ՝ դրանց կրկնությունը բացառելու և բոլոր նախադրյալները արմատապես վերացնելու ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք ապահովվել ոչ միայն լիարժեք հասարակական անվտանգություն, այլև պետության և հասարակության սեփականության ամբողջական պաշտպանում՝ հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից»,-եզրափակել է ոստիկանության պետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս