Մատիչն ուզում է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսիի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մտադիր է այս ամառ փոխել ակումբային գրանցումը և հույս ունի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Telegraph-ը:
Շաբաթվա սկզբին «Չելսիի» ֆուտբոլիստները սկսել են մարզումները, բայց Մատիչը մարզվում է հիմնական թիմից առանձին: «Կապույտների» ֆուտբոլիստները դա համարում են ակումբից շուտով հեռանալու նշան:
Մատիչն ինքն ուզում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», չնայած այն բանին, որ Լուկակուի հետ կապված պատմությունը դժվարացնում է գործարքը, այն դեպքում, երբ 28-ամյա կիսապաշտպանով հետաքրքրվում է նաև Միլանի «Ինտերը»:
Վերջին 18 ամիսների ընթացքում «Չելսին» անհաջող փորձեր է արել նոր պայմանագիր կնքել Մատիչի հետ, դրա համար ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ սերբին 45 մլն եվրոյով:
Մատիչի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը