Բաժիններ՝

«Սանդերլենդի» ամենահայտնի երկրպագուն, ով 4 տարեկանից պայքարում էր քաղցկեղի դեմ, հեռացավ կյանքից

Բրեդլի Լոուրին չապրեց մինչև 7 տարեկանը:

«6-ամյա գերհերոս Բրեդլի Լոուրին մահացավ այսօր ծնողների ձեռքերի վրա՝ պարտվելով քաղցկեղի դեմ երկար և տղամարդկային պայքարում»,- ասվում է Daily Mail-ի հայտարարության մեջ:

«Սանդերլենդի» պատանի երկրպագուն արժանացել էր միլիոնավոր մարդկանց սիրուն և հիացմունքին՝ պայքարելով մանկական հազվադեպ հանդիսացող քաղցկեղի տեսակի՝ նեյրոբլաստոմայի դեմ: Իր կարճ կյանքի ընթացքում նա հավաքել էր ավելի քան 1 միլիոն ֆունտ, որպեսզի օգներ փրկվել այլ օնկոլոգիական հիվանդներին:

Ուրբաթ տղայի ծնողները հաղորդել են, որ նա հեռացել է կյանքից:

Լոուրին հայտնի դարձավ նախորդ տարվա վերջում, երբ ԱՊԼ-ի 16-րդ տուրում 11-մետրանոց խփեց «Չելսիի» դարպասին:

Երկրպագուները Բրեդլիի գոլը ճանաչեցին լավագույնը դեկտեմբերին:

Բրեդլիի լավագույն ընկերը Ջերմեյն Դեֆոն էր, ով երկար ժամանակ էր անցկացնում երեխայի հետ:

https://twitter.com/BigSportGB/status/883206728770367488?ref_src=twsrc%5Etfw&ref_url=http%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Ffootball%2Fpremier-league%2F2017-2018%2Fstory_sto6245711.shtml

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս