Բաժիններ՝

Վիճաբանություն երեխաներին կերակրելու համար գումար վաստակելու շուրջ. կինը դանակահարել է ամուսնուն

Դատարան է ուղարկվել ընտանեկան վիճաբանության դեպքով հարուցված քրեական գործը։

Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վագոն-տնակում կենցաղային հարցերի շուրջ, այն է՝ երեխաներին կերակրելու համար գումար վաստակելու միջոցներ ձեռնարկելու հարցի շուրջ, վիճաբանության մեջ է մտել ամուսնու հետ, որի ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու կրծքավանդակի աջ շրջանին և նրա առողջությանը պատճառել կրծքային ներքին զարկերակի երակի, ստոծանու, լյարդի վնասումներով, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, կրծքավանդակի աջ առաջնային մակերեսի կտրած-ծակած վերքի ձևով մարմնական վնասվածքներ:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից  յոթ տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս