«Մեր նպատակն է Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել». Դավիթ Տոնոյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Կանկունում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Աղետների ռիսկերի նվազեցման գլոբալ պլատֆորմի բացման ժամանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:
«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարության անունից այս հնարավորության համար և շնորհավորել ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակին (UNISDR) և Մեքսիկայի կառավարությանը այս խոշոր միջոցառումը հյուրընկալելու համար:
2015 թվականից ի վեր Հայաստանը հանձնառու է դարձել Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրին, և ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատված Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարությունն ամրապնդում է Կայուն զարգացման նպատակներին և Սենդայի շրջանակային ծրագրին համահունչ այս մոտեցումը:
Եվ´ ռազմավարությունը, և´ վերջինիս ձևավորման գործընթացը տարածաշրջանում իրականացվել են բացառիկ եղանակով, որը նախաձեռնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և իր աջակցությունն ստացավ Ճապոնիայի Համաշխարհային բանկի Աղետների ռիսկի կառավարման ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:
Աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության վերաբերյալ տարվող գիտական աշխատանքների, ինչպես նաև հանրային, մասնավոր և ակադեմիական ոլորտների միջև ձևավորված համագործակցության արդյունքում մշակվեցին համայնքային զարգացման համար աղետների ռիսկի բազմաշերտ մոդելավորման մի շարք մոտեցումներ:
Հայաստանը հաստատել է հանրակրթական դպրոցների ԱՌՆ պլան՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթական համակարգի ենթակառույցների դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ԱՌԿ կրթական ծրագրերի կատարելագործմանն ու արդյունավետության ապահովմանը:
Աղետներին պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների զարգացման շրջանակներում՝ Հայաստանը 2015թ. Հարավային Կովկասում առաջին երկիրն էր, որ միացավ INSARAG-ին (International Search and Rescue Advisory Group)` այժմ պատրաստ լինելով միջազգային համապատասխան ներգրավվածություն ապահովել աշխարհի ցանկացած հատվածում: Այս հաջողության ճանապարհին իրենց ուրույն ներդրումն են ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (UN Office for the Coordination of Humanitarian Affairs), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը (Swiss Agency for Development and Cooperati on), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) ու Լեհաստանի փրկարար ծառայությունը:
Աղետներին պատրաստվածության և բնակչության պաշտպանության ընթացիկ պլանները ներառում են թիրախային միջոցառումներ ուղղված, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող խնդիրներին արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև նպատակ ունենալով ավելացնելու աղետների բժշկության համապատասխան ենթակառույցների կարողությունները՝ ի պաշտպանություն բոլոր քաղաքացիների կյանքի, առողջության և բարեկեցության:
Դիմակայունության մշակույթի ամրապնդման կայուն գործընթացը պահանջում է շարունակական հաստատութենական զարգացում: Այս առումով առանցքային հենասյուների շարքում է ԱՌՆ ազգային պլատֆորմի ակտիվ դերն ու գործունեությունը, այդ թվում նաև՝ վերջինիս շրջանակներում ընդարձակվող գործընկերությունը և արդյունավետ միջկառավարական համագործակցությունը:
Աղետների ռիկի կառավարման ազգային կարողության ձևավորման գործում նշանակալի աջակցություն են ցուցաբերել միջազգային և տեղական կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը (UNISDR), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), ԵՄ քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների վարչությունը (EU Civil Protection and Humanitarian Aid Operati ons), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը և այլոք, ինչպես նաև գործընկեր երկրները, ի դեմս՝ Գերմանիայի, Ճապոնիայի, Միացյալ Նահանգները, Շվեյցարիայի, Չինաստանի, Ռուսաստանի և այլոց: Մեր գործընկերների դերն անգնահատելի է, և մենք ցանկանում են մեր խորին շնորհակալությունը հայտնել շարունակական օժանդակության և գերազանց համագործակցության համար:
Մեր նպատակն է աշխարհագրական տեսանկյունից փոքր, դեպի ծով ելք չունեցող և գրեթե բոլոր տեսակի աղետների ռիսկի մարտահրավերներ ունեցող Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել: Այս նպատակով մեր մտադրությունն է Սենդայի գործողությունների իրագործմանն ուղղված մեր ջանքների հիմքում դնել մարդկային կարողության զարգացումը՝ կարևորելով այն հանգամանքը, որ երկրի կայուն զարգացումը պայմանավորված է Սենդայի իրականացման հաջողությամբ:
Աղետների ռիսկի կառավարումը հաճախ գերազանցում է իր ավանդական սահմանները և հարում տեղական համայնքների համար կարևոր մարդասիրական և զարգացման այլ կողմերի: Հայաստանի ենթատեքստում այն փոխկապակցվում է մարդասիրական ականազերծման հետ, որը կարևոր հիմք է համայնքների կայուն զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրման համար:
Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ շեշտել, որ աղետները չեն ճանաչում երկրների միջև ռազմական քաղաքական իրողություններ: Հուսով եմ, որ միջազգային այս համաժողովը կարևորագույն ուղենիշ և խթան կհանդիսանա կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Սենդայի գերակայությունների ներառման և միջազգային և անդրսահմանային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝ մեր աշխարհն ավելի դիմակայուն դարձնելու նպատակով»: