Ողբերգական վթար Արցախում. կան զոհեր
Մայիսի 18-ին, ժամը 02:17-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 38 կմ վրա տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար (ՃՏՊ):
ԱՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի Իսակովի 11 հասցեի բնակիչ 1988թ. ծնված Մ. Հ.-ն իր վարած «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել թթի այգում և գլորվել:
Ժամը 02:19-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:
ՃՏՊ հետևանքով վարորդ Մ. Հ.-ն և 1973 թվականին ծնված ուղևոր Ս. Հ.-ն տեղում մահացել են: