Բաժիններ՝

Ռուսաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները քննարկել են սիրական խնդիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման աս­Սադադիի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-­ն:

Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում անվտանգության գոտիների հաստատման վերաբերյալ Աստանայում ստորագրված հուշագրի շրջանակներում ռազմական գործողությունների դադարեցման գործընթացի ընդլայնման հարցը: Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները քննարկել են նաև պաղեստինա­իսրայելական երկխոսության վերսկսմանը նպաստելու հարցը:

Սիրիական խնդրի կարգավորման շուրջ Աստանայում տեղի է ունեցել միջազգային մակարդակով բանակցությունների 4 փուլ՝ 2017-­ի հունվարի 23-­ից 24-­ին, փետրվարի 15-­ից 16­-ին, մարտի 14­-ից 15­-ին և մայիսի 3­-ից 4­-ը: Ապրիլի 4­-ին Աստանայում սիրիական խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում ստորագրվել է հուշագիր Սիրիայի տարածքում 4 անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է երաշխավոր երկրների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից: Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` որոշվել է այդ շրջաններում արգելել զենքի կիրառումը և այդ տարածքների բնակչությանը ցուցաբերել հումանիտար օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031