Ինչպես է նշանակվում ընտանիքի անապահովության միավորը. հաշվեք ինքներդ (բանաձև). Dialogue.am
Պետական նպաստի տարատեսակներին (այդ թվում՝ ծերության նպաստ, կերակրողին կորցնելու նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ և այլն) Dialogue.am-ն անդրադարձել է տարբեր հարապարակումներով:
Այս հրապարակման մեջ կներկայացնենք, թե ինչ կարգով է հաստատվում և ինչ բանաձևով հաշվվում ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐԸ:
Նշենք, որ անապահովության միավորներով է պայմանավորված, թե քաղաքացին որքան գումար կստանա որպես նպաստառու` որքան բարձր է անապահովության միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով:
Ընտանիքի անապահովության սահմանային միավորը նվազագույնը 30.00 միավոր է, առավելագույնը` 39.01 և ավելի:
Թե որքան է կազմում Ձեր անապահովության միավորը, կարող եք հաշվել ինքներդ: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է հետևել ներքևում բերված ցուցանիշների օրինակին, հաշվել յուրաքանչյուր ցուցանիշի միավորն ու բազմապակել իրար:
ՀԻՇԵ’Ք. Եթե ներքևում բերված ցուցանիշներից որևէ մեկի հաշվարկից Ձեզ մոտ 0 է ստացվում, ապա ընտանիքի անապահովության ամբողջ միավորը ևս կհավասարվի 0-ի. հետևաբար` Դուք չեք կարողանա օգտվել անապահովության նպաստից:
Հարգելի ընթերցողներ, հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս բանաձերի հաշվման և անապահության միավոր տալու հարցում ունի ՄԻԱՅՆ վերահսկիչ ֆունկցիա:
Միավորները հաշվում, Ձեր ընտանեկան-բնակարանային պայմաններին ծանոթանում և որպես անապահով հաշվառում է ՁԵր համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը (ՍԾՏԿ):
Այս կենտրոնի սոցաշխատողները Ձեր ահազանգով գալիս են Ձեր տուն, ծանոթանում են բնակարանային պայմաններին, եկամտին, և այլ կարևոր բաղադրիչների, որից հետո միայն հաշվվում է Ձեր անապահովության միավորը:
Ի դեպ, հաշվարկից հետո էլ, երբ արդեն իսկ համարվում եք անապահով, սոցաշխատողները ժամանակ առ ժամանակ շարունակում են այցելել Ձեզ` համոզվելու համար, որ պայմանները չեն փոխվել: Հակառակ դեպքում` անգամ նվազագույն բարելավման պարագայում, օրինակ` եթե մեքենա կամ մեկ այլ արժեքավոր նվեր եք ստացել, ավտոմատ դուրս կմղվեք անապահովների ցուցակից:
Ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ ցուցանիշները՝
1. ընտանիքի անդամների պատկանելությունը որոշակի սոցիալական խմբերի,
2. ընտանիքի անաշխատունակ տարիքի անդամների և առաջին, երկրորդ խմբի հաշմանդամների թիվը,
3. բնակավայրը,
4. ընտանիքի բնակարանային պայմանները,
5. անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը,
6. ընտանեկան ձեռնարկության առկայությունը և անհատ ձեռներեցությամբ զբաղվելը,
7. ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կամ համայնքի ավագանու եզրակացությունը,
8. ընտանիքի ամբողջական եկամուտը (այդ թվում դրսից փոխանցվող գումարները):
Այս ցուցանիշները ունեն հատուկ միավորներ, որոնք գումարելով էլ ստանում ենք ընտանիքի անապահովության միավորը: Սկսենք առաջինից՝ ընտանիքի անդամների պատկանելությունը որոշակի սոցիալական խմբերի: Ներքևում ներկայացած են սոցիալական խմբերը, դրանց համապատասխան ծածկագրերն ու անապահովության միավորները՝
Սոց. խմբի անվանումը |
Սոցիալական խմբի |
Սոցիալական խմբի |
Հաշմանդամ I խումբ |
Հ 11 |
48 |
Հաշմանդամ II խումբ |
Հ 22 |
39 |
Հաշմանդամ III խումբ |
Հ 33 |
28 |
Հաշմանդամ երեխա մինչև16 տարեկան |
Հ 44 |
45 |
Անչափահաս երեխա մինչև 2 տարեկան |
Ա 55 |
35 |
Անչափահաս երեխա 2 տ. մինչև 18 տարեկան |
Ա 66 |
33 |
Կենսաթոշակառու |
Կ 88 |
34 |
Գործազուրկ |
Գ 99 |
27 |
Ուսանող (մինչև 23 տարեկան, պետական պատվեր |
Ս 12 |
22 |
Հղի կին (20 շաբաթական և ավելի ժամկետով) |
Հ 00 |
30 |
Միակողմանի ծնողազուրկ երեխա |
Մ 23 |
43 |
Միայնակ մոր երեխա |
Մ 45 |
26 |
Ամուսնալուծված ընտանիքի երեխա |
Ա 34 |
26 |
Երկկողմանի ծնողազուրկ երեխա |
Ե 56 |
50 |
Միայնակ կենսաթոշակառու |
Կ 87 |
36 |
Տարեց կենսաթոշակառու (75 տարեկան և բարձր) |
Կ 86 |
39 |
Որևէ սոց. խմբի չպատկանող անձ |
20 |
Միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի պատկանելու դեպքում հաշվարկվում է յուրաքանչյուր սոցիալական խմբին համապատասխանող անապահովության միավորների գումարման միջոցով` օգտագործելով ճշգրտման գործակիցներ:
Ընդ որում՝ առաջին միավորը վերցվում է ամբողջությամբ, երկրորդ միավորը բազմապատկվում է 0,3-ով, իսկ երրորդը և չորրորդը` 0,1 ճշգրտման գործակիցներով:
Օրինակ. 14 տարեկան եկկողմանի ծնողազուրկ երեխա
Այս երեխան միաժամանակ պատկանում է երկու սոցիալական խմբի, քանի որ հաշվի է առնվում ոչ միայն նրա երկկողմանի ծնողազուրկ լինելը, այլև այն, որ նա անչափահաս է՝ 2տարեկանից մինչև 18 տարեկան: Այս դեպքում վերևում բերված աղյուսակի համաձայն ` սոցիալական խմբի ծածկագրերն են՝ Ե 56 և Ա 66, որոնց դիմաց գրված է համապատասխան միավորներ (Ե56= 50, Ա66= 33) : Նրա անապահովության ամբողջական միավորը կկազմի`
P = 50 + 0,3 x 33 = 50 + 9,9 = 59,9:
Օրինակ. 17 տարեկան միակողմանի ծնողազուրկ, III խմբի հաշմանդամ
Այս դեպքում երեխան մտնում է միանգամից 3 սոցիալական խմբի մեջ (միակողմանի ծնողազուրկ երեխա=Մ 23=43, մինչև 18 տարեկան անչափահաս երեխա=Ա 66=33, III խմբի հաշմանդամ= Հ 33=28 սոցիալական խմբեր): Երեխայի ընդհանուր անապահովության միավորը հաշվելու համար կրկին օգտվում ենք վերևում կիրառած բանաձևից.
P = 43 + 0,3 x 33 + 0,1 x 28 = 55,7:
Օրինակ . 68 տարեկան II խմբի հաշմանդամ
Այս դեպքում ևս ունենք քաղաքացին պատկանում է միանգամից 2 սոցիալական խմբի՝ կենսաթոշակառու= Կ88= 34 և II խմբի հաշմանդամ =Հ 22= 39:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ի տարբերություն մյուս դեպքերի, Այս դեպքում չի դիտարկվում Կ 88 սոցիալական խումբը և տվյալ անձի անապահովության միավորը ընդունվում է միանգամից հաշմանդամության խումբը` P = 39:
Այնուհետև որոշվում է ընտանիքի անապահովության միջին միավորը (Pմիջ.), որի համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների գումարը բաժանվում է ընտանիքի ներկա անդամների թվի վրա՝ սոցիալական անձնագրի լրացման պահին հաշվառվածով`
Օրինակ 1. Ընտանիքը բաղկացած է 6 անդամից, որոնցից որևէ սոցիալական խմբի չպատկանող անձ (P = 20), երկրորդ խմբի մեկ հաշմանդամ (Հ 22 = 39), 8-10 տարեկան երկու երեխաներ (Ա 66 = 33, Ա 66. = 33) և երկու կենսաթոշակառուներ, որոնցից մեկը 81 տարեկան է` (Կ 88 =34, Կ 86 = 39):
Այս ընտանիքի անապահովության միջին միավորը Pմիջ = (20 + 39 + 33 + 33 + 34 + 39) /6 = 33:
Օրինակ 2. Ընտանիքը բաղկացած է 3 անդամից, որոնցից որևէ սոցիալական խմբի չպատկանող անձ (P1= 20), 17 տարեկան միակողմանի ծնողազուրկ , ով նաև III ԽՄԲԻ հաշմանդամ է (Մ23, Ա 66, Հ33 , P2= 43 + 0,3 x 33 + 0,1 x 29 = 55,8) և 13 տարեկան միակողմանի ծնողազուրկ երեխա (Մ23, Ա66 , P3= 43 + 0,3 x 33 = 52,9)
Այս ընտանիքի անապահովության միջին միավորը`
Pմիջ. = (20 + 55,8 + 52,9)/3 = 42,9:
Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը
Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը ընտանիքի անապահովության աստիճանի վրա ազդեցություն է գործում Kընտ գործակցով`
Kընտ = 1,00 + 0,02 m,
որտեղ m-ն ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին ներկա անաշխատունակ անդամների թիվն է:
Ի դեպ, անաշխատունակ են համարվում մինչև 16 տարեկան երեխաները, 63-ից բարձր տարիքի կանայք, 65-ից բարձր տարիքի տղամարդիկ, I և II խմբերի հաշմանդամները:
Օրինակ 1. Ընտանիքը բաղկացած է 1 անաշխատունակ անդամից:
Այս դեպքում Kընտ= 1,00+ 0,02 x 1 = 1,02
Օրինակ 2. Ընտանիքը բաղկացած է 11 անդամից, որից 3-ը անաշխատունակ են: Այս դեպքում Kընտ= 1,00 + 0,2 x 3 = 1,06:
Բնակավայրը
Բնակավայրը ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս հաշվի է առնվում Kտ գործակցով: Յուրաքանչյուր բնակավայր ունի համապատասխան միավոր՝
Արագածոտնի մարզ՝ 1,03
Արարատի մարզ՝ 1,05..
Մյուս մարզերն ավելի մանրամասն` այստեղ
Ընտանիքի բնակարանային պայմաններ
Բնակարանային պայմանների ազդեցությունը ընտանիքի անապահովության աստիճանի վրա որոշվում է Kբն գործակցով, որի արժեքները բերված են աղյուսակում:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ |
Kբն |
Տնակ |
1,2 |
Անօթևան |
1,07 |
Վթարային (3-րդ, 4-րդ աստիճանի) |
1,05 |
Հանրակացարան |
1,03 |
Այլ |
1,02 |
Մշտական կացարան |
1,00 |
Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայություն
Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kավ գործակցի, որը հավասարվում է «0»-ի հետևյալ դեպքերում, մնացած դեպքերում հաշվվում է 1:
Ավտոմեքենայի ձեռք |
Ավտոմեքենայի |
Ավտոմեքենայի արտադրության |
Kավ |
1991 թ. մինչև 1993 թ. | Անկախ արտադրման տարեթվից | Հեռավոր արտասահման |
0 |
1991 թ. մինչև 1993 թ. | 1990 թ. հետո | ԱՊՀ+մերձբալթյան երկրներ |
0 |
1993 թ. մինչև այժմ | Անկախ արտադրման տարեթվից | Անկախ արտադրման երկրից |
0 |
մնացած դեպքերում |
1 |
Ընտանեկան ձեռնարկություն ունենալը և անհատ ձեռներեցությամբ զբաղվելը
Ընտանեկան ձեռնարկություն ունենալը կամ ընտանիքի որևէ անդամի անհատ ձեռներեցությամբ զբաղվելու հանգամանքը ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kձ գործակցի միջոցով, որն ունի Օ-ական արժեք:
Ընտանեկան ձեռնարկության կամ անհատ ձեռնարկության գործունեության դադարեցման դեպքում ընտանիքի անապահովության միավորը վերականգնվում է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Այս դեպքում Kձ =1:
Համայնքների ավագանու և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի եզրակացությունը ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ
Համայնքների ավագանիները և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն առավել բարեկեցիկ ընտանիքների համար կարող են սահմանել Kհ գործակից, որն ունի 0-ական արժեք:
Նույն մարմինների եզրակացության փոփոխման դեպքում ընտանիքների անապահովության միավորը վերականգնվում է (Kհ=1):
Ընտանիքի եկամուտը
Ընտանիքի եկամուտը անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեկ գործակցի միջոցով, որի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ`
Kեկ = 1,2 – 0,04 x |
d ∑S j j=1 |
|
|
nxM |
որտեղ`
M-ը սոցիալական անձնագրի լրացման պահին ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձն է,
d-ն – ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին բոլոր անդամների թիվն է,
Sj-ն – ընտանիքի ինչ որ մի անդամի եկամուտն է սոցիալական անձնագրի լրացման պահին (առանց ընտանեկան նպաստի գումարը),
n-ը – ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին ներկա անդամների թիվն է:
Օրինակ. Ընտանիքը բաղկացած է 5 անդամից, որից 3-ը անչափահաս երեխաներ են:
Հոր աշխատավարձը կազմում է 12.000 դրամ, մոր աշխատավարձը` 8.000 դրամ: Այս ընտանիքի համար եկամտի գործակիցը`
Kեկ =1,2 – 0,04 x (12000+8000) / (5×1000)=1,04:
Ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման ՎԵՐՋՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման բանաձևը իրենից ներկայացնում է վերևում հաշվարկված բոլոր ցուցանիշների թվային արժեքների և գործակիցների արտադրյալը, այսինքն`
P = Pմիջ x Kընտx Kտ x Kբնx Kհx Kավx Kձ x Kեկ
ՀԻՇԵՔ. որքան բարձր է այդ միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով:
Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը