Բաժիններ՝

«Հանրաքվեից հետո ԵՄ-­ի և Թուրքիայի փոխհարաբերությունները բարդացել են». Մերկել

Թուրքիայում սահմանադրական ուղղումների շուրջ կայացած հանրաքվեն լրջորեն բարդացրել է հարաբերությունները Բրյուսելի եւ Անկարայի միջեւ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Մենք հարգում ենք սահմանադրական ուղղումների մասին որոշում ընդունելու թուրք ժողովրդի իրավունքը»,­-ասել է նա, դրա հետ մեկտեղ նշելով, որ մեծ անհանգստություն են առաջացնում քվեարկության ժամանակ տեղ գտած խախտումների վերաբերյալ
հաղորդումները:

«Թուրքական կառավարությունը պետք է ուշադրության առնի այդ հանգամանքը»,-հավելել էկանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ «Թուրքիան վերջնականապես երես է թեքել Եվրոպայից, բնավ լավ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930