Բաժիններ՝

Նոր հարցումը Մարին լե Պենի ժողովրդականության աճ է արձանագրել ֆրանսիացիների շրջանում

«Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աստիճանաբար նվազում է, իսկ ընտրությունների երկրորդ փուլում նրա մրցակցուհու՝ Մարին լե Պենի վարկանիշը՝ աճում: Այդ մասին վկայում են ապրիլի 27-­ին հրապարակված հարցման արդյունքները:

Odoxa ընկերության հարցման տվյալների համաձայն, լե Պենի գործունեությունը դրական է գնահատել դրա մասնակիցների 33 տոկոսը, ինչը 4 տոկոսային կետով բարձր է մարտի ամսին կատարված համանման հարցման ցուցանիշների համեմատությամբ:

Միաժամանակ հարցվածների 41 տոկոսը դրական է գնահատում Մակրոնի գործունեությունը: Սակայն նշվում է, որ այդ ցուցանիշը 4 տոկոսային կետով ցածր է մարտին անցկացված համանման հարցման արդյունքից:

Հարցման տվյալները ցույց են տալիս, որ Ֆրանսիայում առավել մեծ ժողովրդականութծյուն վայելող քաղաքական գործիչներից մեկը հանրապետության նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն է, որի աջակցման վարկանիշը 37 տոկոս է, ինչպես նաեւ երկրի գործող վարչապետ Բեռնար Կազնյովը (39 տոկոս):

Մինչդեռ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշը մարտից ի վեր աճել է ընդամենը 1 տոկոսային կետով եւ կազմել 22 տոկոս:
Ֆրանսիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների թվում է «Ըմբոստ Ֆրանսիա» շարժումից նախագահի թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը, որը չորրորդ տեղն զբաղեցրեց պետության ղեկավարի ընտրությունների առաջին փուլում եւ դուրս մնաց նախագահական մրցավազքից: Նրա գործունեությունից գոհ է հարցվածների 38 տոկոսը:

Հարցումն անցկացվել է երկու փուլով՝ ապրիլի 19-­20­-ին եւ ապրիլի 24-­25-­ին: Դրան մասնակցել է ավելի քան 2,5 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս