Բաժիններ՝

Էրզրումից մինչև Գյոզալդարա և Գյումրի

asparez.am. 1915 թվականի մարդկային մեծ ողբերգության զոհ դարձավ մեկ ու կես միլիոն մարդ։ Շատերը թողեցին իրենց բնօրրանը եւ բռնեցին գաղթի ճամփան:
Դունյա Պողոսյանի նախնիները եւս անցել են գաղթի ճամփով։

-Տիկին Դունյա, որտե՞ղից են եղել Ձեր արմատները։

-70 տարի առաջ, երբ տատիկս պատմում էր գաղթի, կրած չարչարանքների մասին, մենք գիտեինք՝ հեքիաթ էր եւ շատ չէինք հավատում ասածներին: Հիմա, երբ ամեն բան գիտենք, չեմ կարողանում հավատալ, թե ինչպե՞ս կարող էր այդքան չարչարանքների միջով անցներ 13 տարեկան փոքրիկ աղջնակը։

Իմ տատիկը եղել է Էրզրումից, «փախեփախի»՝ գաղթի ժամանակ գաղթականների հետ եկել ու հիմնավորվել է Արագածի ստորոտին գտնվող մի թուրքական գյուղում, (Ապարանի մոտ) որը կոչել են՝ Գյոզալդարա։ Այդպես էին կոչել, որը նշանակում էր՝ սիրուն սար։

-Ինչպե՞ս են անցել գաղթի ճանապարհը։

-Տատիկս պատմում էր, որ ջարդի ժամանակ նա եղել է 13 տարեկան։ Ծնողներին սպանել են, նա էլ միայնակ է եղել, ինքն իրեն պաշտպանելու համար ամուսնացել է, սակայն որբի ճակատագիր է, ամուսնուն էլ են սպանել։ Երբ մնում է լիովին միայնակ, դառնում է Անդրանիկ զորավարի զինվորներից։ Քանի որ երեխա է եղել, զենքը կապել է մեջքին, անցել է Մուրադ գետը եւ զենք է հասցրել զինվորներին։ Նա էլ, չնայած փոքր տարիքին, կռվել է հերոսաբար եւ վրեժ է լուծել թուրքերից։

-Ինչպե՞ս հաստատվեցին այստեղ։

-Եկել են այդ թուրքական գյուղը, որտեղից փախած են եղել թուրքերը, հայերն իրենք են տներ սարքել։ Չեն ապրել թուրքերի տների մեջ։ Գետերի կճաքարերով տներ են սարքել։ Տատիկս ամուսնացել է, ունեցել է 2 աղջիկ եւ 1 տղա։ Տատիս ամուսինն ուներ 6 փոքր եղբայր, եւ բոլորը՝ 12 հոգի ապրում էին հաշտ ու համերաշխ մի տան մեջ։

 

Զրուցեց Էմմա Բաղդասարյանը

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս