Բաժիններ՝

Google Play-ում հայտնվել են ավելորդ ծրագրերը հեռացնող ֆիլտրեր

Google Play-ում հայտնվել է փոքրիկ նորություն, որը, սակայն, շատ կարևոր է, և որի մասին պետք է իմանան Android-ի բոլոր օգտատերերը:

Միջինում մեկ սմարթֆոնում տեղադրվում են թվով 110 հավելվածներ, որոնցից, սակայն, օգտագործվում է միայն 1/3-ը: Գալիս է ժամանակ, երբ սմարթֆոնի հիշողությունը սպառվում է, բայց մենք ափսոսում ենք ջնջել որոշ հավելվածներ: Google Play-ի նոր գործառույթը հեշտությամբ կլուծի այս խնդիրը:

Այն օգտագործելու համար պետք է մուտք գործել ձեր սմարթֆոնի հավելվածների բաժինը: Այնտեղ դուք կստեսնեք նոր ֆիլտր, որը թույլ է տալիս դասավորել հավելվածները՝ ըստ ծավալի և ըստ օգտագործման հաճախականության:

Առաջին հերթին դասավորեք հավելվածները՝ ըստ ծավալի, և տեսեք, թե որ հավելվածն է զբաղեցնում ամենից շատ տեղ: Հետո դասավորեք հավելվածները՝ ըստ օգտագործման հաճախականության, և տեսեք, թե որ հավելվածներից դուք գրեթե չեք օգտվում: Ջնջեք բոլոր անպետք հավելվածները մեկ ստեղնի միջոցով: Նմանատիպ մաքրում պետք է իրականացնել ամիսը մեկ անգամ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս