Հայաստանից ուղիղ թռիչքներ կիրականացվեն դեպի Իսրայել
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած երկար բանակցությունների արդյունքում Արմենիա ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Չվերթները կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին:
Դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: