Շնորհիվ հայ երաժշտի՝ «British Airways»-ի օդանավերում Կոմիտաս է հնչում. «Արևելք»
1990-ականներին, երբ Հայաստանի առաջ ծառացած էին սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լրջագույն խնդիրներ, արտագաղթի մեծ ալիք սկսվեց: Սակայն դրան զուգահեռ եղան մարդիկ, ովքեր, անտեսելով դժվարին պայմանները, որոշեցին հաստատվել հայրենիքում, ապրել ու արարել մայր հողի վրա: Այդ փոքրաթիվ հայորդիներից էր լիբանանահայ Լեւոն Էսկենյանը, որ 1996թ., երբ դեռ 18-ամյա պատանի էր, ժամանեց Հայաստան: Ինչպես «Արևելք»-ի հետ զրույցում նշում է երաժիշտը, դժվարությունները չխանգարեցին հայրենիքում ամուր հիմքերի վրա կառուցել իր ապագան եւ հետամուտ լինել մեծագույն նպատակի իրագործմանը: Իսկ նպատակը հայկական ավանդական մաքրամաքուր երաժշտության ուսումնասիրությունն էր:
«Երբ նպատակ ունես լեռ մագլցել, հասնել գագաթին, դու չես տեսնում, չես զգում ժամերով մագլցելը, դժվարությունները, որովհետեւ ուզում ես գագաթին հասնել: Ինչքան բարձր է այդ բարձունքը, որին ձգտում ես, այդքանին էլ պատրաստ ես հոգեպես: Դժվարություններն արդեն առօրյայի, ապրելակերպի մասն են դառնում, եւ դու դրանք դադարում ես դիտարկել որպես դժվարություն: Պետք է հասկանալ՝ ինչի ես ձգտում, եւ ըստ այդմ՝ կարող ես դիմանալ կամ չդիմանալ»,- ասում է Լ. Էսկենյանը:
Հաղթահարելով դժվարությունները եւ փայլուն կրթություն ստանալով հայրենիքում՝ երաժիշտը 2008 թ.-ին հիմնեց «Գյուրջիեւ» համույթը, որի ամենաառանցքային նպատակն է հայկական անաղարտ երաժշտության պահպանումն ու տարածումը՝ հայազգի հանճարեղ մտավորական, կոմպոզիտոր Գ. Գյուրջիեւի եւ Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա: Համույթի կազմում ընդգրկված են 11 երաժիշտներ, որոնք մեր այսօրվա երաժշտական աշխարհում լավագույններից են համարվում: «Գյուրջիեւ»-ի համար թիրախ է հանդիսանում հիմնականում օտար լսարանը՝ հայկական երգարվեստը օտարազգի ունկնդրին ճանաչելի դարձնելու նկատառումով:
Համույթի համար բեկումնային էր 2015 թ., երբ աշխարհահռչակ ընկերություններից մեկի՝ գերմանական «ECMrecords»-ի նախաձեռնությամբ լույս տեսավ «Կոմիտաս» ձայնասկավառակը՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ: Այն կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում գտավ եւ 2015 թ.-ին «Songlines Award»-ի կողմից ընդգրկվեց 10 լավագույն ձայնասկավառակների շարքում: Ձայնասկավառակի մեջ զետեղված ստեղծագործություններն արդեն մեկ տարի է՝ հնչում են «British Airways»-ի ինքնաթիռներում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: