![](/banners/BeFunky-design.jpg)
ՀԱԿ-ը տագնապի մեջ է պահում իշխանական և ընդդիմադիր ուժերին. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/Levon-HAK-shtab-3.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսն այսօր կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նշենք, որ ՍԴ դիմելու պատճառով 2 շաբաթով հետաձգվելու են այն գործընթացները, որոնք նախատեսված են ընտրություններից հետո՝ նոր կառավարության ձևավորում, ընտրված պատգամավորների մանդատների բաշխում և այլն:
ՀԱԿ-ի ՍԴ դիմելու որոշումը տագնապի մեջ է պահում իշխանական և ընդդիմադիր ուժերին, քանի որ դրա պատճառով շուրջ 2 շաբաթ մնալու են անորոշության մեջ: Բացի այդ, համարում են, որ ՍԴ դիմելու այնքան էլ լուրջ և ամուր հիմքեր չկան, որ ոչ մի երաշխիք չկա, թե ՍԴ-ն կբավարարի այն, քանի որ նախորդ ընտրություններին ավելի հիմնավոր, ապացույցներով հարուստ դիմումներ է մերժել բարձր դատարանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։